Ինչպե՞ս կարող է 3D և 360 ° պատկերների տեղադրումը էլեկտրոնային կայքերում նպաստել ձեր բիզնեսի զարգացմանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ առցանց խանութներում 3D և 360 ° պատկերների առկայությունը մեծացնում է հաճախորդների ներգրավվածությունը ավելի քան 65% -ով, վաճառքը `52% -ով, և կրճատում գնված ապրանքների վերադարձը` ավելի քան 45% -ով: Այս ցուցանիշներն անշուշտ ավելի են աճել COVID-19 համաշխարհային համաճարակի բռնկումից ի վեր:
Եվ այսպես, կարևոր է հասկանալ, որ համացանցում տեղադրված ձեր պատկերները ձեր ապրանքներն են եւ լուսանկարի որակից է հաճախ կախված ապրանքը ձեռք բերելու անձի պատրաստակամությունը: Ահա թե ինչու է շատ կարևոր ցուցադրել ձեր ապրանքն առավել ինտերակտիվ և իրականին մոտ ձևով՝ հաճախորդներին հնարավորություն տալով մանրամասն պատկերացում կազմելու իրենց նախընտրած ապրանքի մասին նախքան գնման որոշում կայացնելը։
3D ImpEx ընկերությունը ձեր էլեկտրոնային կայքերի համար առաջարկում է զարդերի, ակնոցների և աքսեսուարների բարձրորակ լուսանկարչական լուծումներ,ինչպես նաեւ թվային կատալոգների պատրաստում: 3D ImpEx կազմակերպության կողմից առաջարկվող գերժամանակակից լուծումները ամենաարդյունավետ միջոցն են ձեր ապրանքի վերաբերյալ բարձրորակ տեսողական տեղեկատվությունը ցուցադրելու համար`ինչը թույլ կտա ձեզ մեծացնել ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը և պոտենցիալ հաճախորդներին դարձնել իրական:
Օգտագործելով բարձրակարգ, գերժամանակակից, ռոբոտացված ֆոտո և վիդեո սարքավորումներ և ունենալով աշխատանքային պրոցեսին անհրաժեշտ ծրագրային ապահովում ՝ մեր պրոֆեսիոնալ լուսանկարիչները և դիզայներները կպատրաստեն ձեր ապրանքը մանրամասն ներկայացնող բարձրորակ 360 ° տեսանյութեր , ֆոտոներ ինչպես անիմացիոն հոլովակներ ։ Հաճախորդի ցանկությամբ ֆոտո և վիդեո նյութերը կարող են տրամադրվել հաճախորդի էլեկտրոնային կայքին կամ առցանց խանութին հարմարեցված ձևաչափերով, ինչը հնարավոր կդարձնի դրանց ներբեռնումն իրականացնել առանց որեւէ փոփոխություն կատարելու: էլեկտրոնային կայքի կամ առցանց խանութի այցելուները հնարավորություն կունենան պտտելու, մեծացնելու կամ փոքրացնելու ապրանքները,տեսնելու ապրանքների յուրաքանչյուր դետալը նախքան գնումներ կատարելը: